English Bulgarian French German Romanian Russian Spanish Turkish Persian
Written by Harmandayan    Friday, 18 December 2009 21:13    PDF Print E-mail
Վարդան Բախշյանի նահատակության 18-ամյակը...
User Rating: / 1
PoorBest 

1965թ. հունիսի 1-ին, Բախշյան ընտանիքում ծնվեց մի մանուկ: Տիեզերական զուգադիպությամբ նրա անունը կնքեցին իմացյալ մահով անմահացած Վարդան զորավարի անունով: Դեռ դպրոցական տարիներից բացահայտվեց նրա բացառիկ հետաքրքրությունը հայոց պատմության եւ ազգային խնդիրների նկատմամբ:

Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստանում է Արմավիր քաղաքի թիվ 2 (այժմ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում: 1983թ.ին նա Երեւանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց խորհրդային բանակ: Ծառայության երկու տարիներին նա ձեռք բերեց զինվորական գիտելիքներ, կռահելով կարծես, որ Հայրենիքի պաշտպանության համար մի օր դրանք պետք են գալու: 1985-ին զորացրվելուց հետո Վարդանը շարունակեց ուսումը համալսարանում: 1989թ.ին, ավարտելով Պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմություն բաժանմունքի լրիվ դասընթացը, նա ընդունվեց ասպիրանտուրաª միաժամանակ համագործակցելով Հայաստանի պատմական աշխարհագրության եւ քարտեզագրության լաբորատորիայի հետ: Վարդանը ուսանողական տարիներին համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում թուրքերեն էր ուսումնասիրում, դրան զուգահեռ նաեւ ադրբեջաներեն: Մասնագետների կարծիքով` նա փայլուն տիրապետում էր օսմանլու թուրքերենին: Թուրքիայում այդ լեզուն վաղուց չի օգտագործվում եւ անգամ այդ երկրում այն գործածում են հատուկենտ լեզվաբաններ ու գիտնականներ: Թուրքերենի նկատմամբ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված էր հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմագիտության համար անհայտ էջերի ուսումնասիրությամբ: Վարդան Բախշյանի ուսանողական տարիները զուգադիպեցին հայոց նորագույն զարթոնքի`

Ղարաբաղյան շարժման հերոսական շրջանին, երբ համայն հայությունը վճռականորեն դեմ դուրս եկավ խորհրդային բռնատիրությանը եւ տեր կանգնեց կորցրած իրավունքներին: Վարդանի ազատատենչ ոգին վաղուց պատրաստ էր այդ պայքարին: 1988թ.ի փետրվարյան առաջին օրերից ամբողջ էությամբ նա նվիրվեց շարժմանը: Հենց այդ տարիներին էր, որ մի խումբ ընկերների հետ հիմնադրեցին Հայ ուսանողական դաշինք միությունը, որն, ըստ էության, առաջին փորձն էր Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներով միավորել ուսանողությանը ազգային նպատակների իրագործմանը նպաստելու համար: Միությունը հրատարակում էր ՙԴաշինք՚ ուսանողական թերթը, որի խմբագիրներից մեկն էլ Վարդանն էր: 1989թ.ի դեկտեմբերի 2-ին Հ.Մ.Ը.Մ.-ը վերահաստատվեց Հայաստանում: Այդ գործում հսկայական էր Վարդանի աշխատանքը: Երիտասարդ սկաուտի համար այդ օրը տոնական էր: Վրադանը գիտակցում էր, որ Հ.Մ.Ը.Մ.-ն այն կազմակերպությունն է, որ կարող է կրթել Հայրենիքին երջանկություն բերող նոր սերունդ: Վարդան Բախշյանը դարձավ Հայաստանի Հ.Մ.Ը.Մ.-ի վերահիմնադիրներից մեկը եւ ընտրվեց միության առաջին վարչության անդամ եւ իր կարողությունը ներդրեց միության աշխատանքների զարգացմանը: 1991թ.ին Վարդանն Աթենքում ընտրվեց Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչության անդամ` դառնալով հայրենիքից առաջին ներկայացուցիչը այդ մարմնում: Հատկանշական է, որ Հ.Մ.Ը.Մ.-ի ներկայացուցչական ժողովի ուշադրության առանցքը Վարդանն էրª իր լուրջ մոտեցումներով եւ հաճելի զրույցներով: Մտահոգված էր կենտրոնական վարչության անդամ ընտրվելու կապակցությամբ: Գիտակցում էր, որ իրեն վստահված պարտականությունը ամբողջությամբ կատարելու համար ժամանակ պիտի չունենար զբաղվելու Արցախով` այն Արցախով, որի համար պատրաստ էր կյանքը տալու: Վարդանի անհանգիստ հոգին չբավարարվեց միայն Հայաստանի մանուկների առողջ դաստիարակությամբ: Չէ± որ Արցախում հազարավոր մանուկներ էին որբանում... 1990թ.ին` լինելով Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, Վարդանը միացավ ինքնապաշտպանական ջոկատներին եւ մեկնեց Արցախը պաշտպանելու: Մասնակցեց Բերդաձորի հերոսական մարտերին:

1991թ.ի դեկտեմբերի 16-ին, թշնամին հարձակվեց Հասանաբադ գյուղի վրա: Վարդանն ու իր ընկերները մեկ անգամ եւս մտան մարտի մեջ: Գրոհը հետ մղվեց: Բնակչությունը վտանգազերծված էր. սակայն… հաղթական մարտում Վարդանը զոհվեց եւ նրա հոգին միացավ հայոց պատմության հերոսների փաղանգին: Պատմաբան Վարդանն` ինքը դարձավ պատմություն: Նրա կարիքը զգացվում է հենց հիմա, երբ կրկին պետք են պարկեշտ ու առաքինի ղեկավարներ, երբ Հայրենիքին անհրաժեշտ են մտավորական զինվորականներ, երբ Հայաստանը պետք ունի անաչառ, հետեւողական գիտնական-պատմաբանների: Նրա կարիքը զգացվում է ամեն օր, ամեն ժամ, երբ հարկ է լինում լսել ծանրակշիռ, լրջախոհ որեւէ խորհուրդ: Այդպիսին էր նա մշտապես: …Նրան խնդրում էին ճակատ չմեկնել` այլ ոլորտներում անփոխարինելի էր: Վարդանն ընտրեց հայրենի հողի պաշտպանությունը, քանի որ այդ պահին Հայրենիքին դա էր անհարժեշտ: Իսկ նրա համար պահի ճշմարտությունը վեր էր ամեն ինչից: Նա Արցախը պաշտպանող անդրանիկ զինվորներից էր: Նա կյանքը զոհեց Արցախի համար եւ իր զոհաբերությամբ վառեց հազարավոր նոր կրակներ: Կրակներ, որոնք, ինչպես Վարդանը, երկրի համար դժվար պահերին ասում են` "ՆԵՐԿԱ":

 

 

Comments (0)

Subscribe to this comment's feed

Show/hide comments

Write comment

smaller | bigger
security image
Write the displayed characters

busy
Last Updated ( Friday, 12 February 2010 19:10 )
 

Feeds

Asbarez Armenian News
Grassroots Media Bringing News & Views From Armenia, the Diaspora and Around the World

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.